
Ծնվել է
1987 թ․ մարտի 14-ին Գյումրիում։ Պապը ռուս էր, ծառայել էր Հայաստանում, բայց Վալերին լիովին հայ էր՝ արմատներով, սրտով, նվիրումով։
Մանկության երազանքն իրականություն դարձավ
Փոքրուց հեռադիտակով նայում էր ինքնաթիռներին։ Առաջին դասարանում գրել էր՝ ուզում եմ դառնալ օդաչու։ Իրականացրեց այդ երազանքը՝ դառնալով ռազմական օդաչու։
Ընտանեկան կյանքը
Ամենաշատն ուզում էր տղա ունենալ։ Տղայի անունն ինքն էր ընտրել՝ Միքայել՝ հոր անունի հայկական տարբերակը։
Նվիրվածությունը ծառայությանը
14 տարի ծառայության ընթացքում ոչ մի կոնֆլիկտ չի ունեցել։ Ով էլ խնդիր ուներ՝ վազում էր օգնության։ Իր կուրսանտների առաջընթացից երջանկանում էր։
Վերջին խոսքը
«Հերիք է Ֆեյսբուք մտնես, հանգիստ մնա, մի երկու օրից կգամ տուն»։
Վերջին մարտը
2020 թ․ սեպտեմբերի 29-ին,ինքնակամ մասնակցեց պատերազմին։ Զորամասի ոգին էր՝ առաջինը բացում էր դուռը, վերջինը՝ փակում։ Միշտ պատրաստ հայրենիքին իր կյանքը տալու։