
Ծնվել է
1978 թ․ ապրիլի 11-ին Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղում։
Նվիրվածությունը ընտանիքին
Երկար տարիներ եղել է պայմանագրային զինծառայող։ Իր կյանքի հիմնական շարժիչ ուժը երկու որդիներն էին։ Ուզում էր, որ նրանք էլ ծառայեն հայրենիքին։
Ջերմ բնավորություն
Սրտաբաց էր, օգնում էր բոլորին։ Ընկերները հիշում են՝ չի եղել մարդ, որին մերժած լինի։
Երազանքները
Ամենաշատը երազում էր իր երեխաներին ուսման տալ ու տեսնել կայացած։
Ուրախ կենսակերպ
Չէր ստեղծագործում, բայց աշխատելիս միշտ երգում էր։ Կատակասեր, առույգ, բարի։
Վերջին խոսքը
Չնայած առողջական խնդիրներին՝ ասաց․ «Չեմ կարող 18 տարեկաններին մենակ թողնել»։ Գնաց նրանց կողքին լինելու համար։
Վերջին մարտը
Մարտի դաշտում պայքարել է մինչև վերջ։ Զոհվել է 2020 թ․ հոկտեմբերի 20-ին Մատաղիսում՝ զինվորներին օգնելով և իր պարտքը հավատարիմ կատարելով։