
Ծնվել է
2000 թ․ սեպտեմբերի 12-ին Շիրակի մարզի Հայկավան գյուղում։
Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում
Կյանքը, նպատակները։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների, ընտանիքի հետ։ Ուներ սիրած էակ։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Բարի, հոգատար, հանգիստ։
Երազանքները
Սովորել, տունը վերանորոգել, ընտանիք կազմել, քույրերին լավ պահել։
Վերջին զրույց
«Մա՛մ ջան, ձեզ լավ պահեք։ Եթե իմ հետ մի բան լինի, ձեզ լավ կնայե՛ք»։ Քրոջն էլ ասել է․ «Մամային ու պապային մենակ չթողնե՛ք»։
Վերջին հերոսական մարտը
2020 թ․ սեպտեմբերի 30-ին, «Եղնիկներում»։ Ավագ հետախույզ էր։ Միայնակ 6 ընկերներին է փրկել, հերթով վիրակապել, հանել մարտական գործողությունների տարածքից։