
Ծնվել է
1990 թ․ նոյեմբերի 22-ին Սիսիանի Վաղատին գյուղում։
Մանկության երազանքը
Մանկուց կրկնում էր՝ զինվորական պիտի դառնա։ Քնությունը մի քանի անգամ չհանձնելով հանդերձ՝ կրկին փորձեց ու հասավ նպատակին։ Սիրում էր համազգեստը, զինվոր լինելը՝ իր կոչումը համարելով։
Ընկերները և ընտանիքը
Ընկերասեր, համեստ, հայեցի մարդ։ Ընտանիքի և զինվորի հանդեպ նույն նվիրվածությունն ու ջերմությունը ուներ։
Երազանքները
Երազում էր երեխաների ապագան։ Աղջիկը չի հիշում նրան, տղան ամեն քայլափոխի հիշեցնում է՝ «էս տեղը պապայի հետ ենք եկել»։
Նկարագրող սովորույթներ
Տան գործը կարող էր մոռանալ, բայց երբեք՝ զինվորի։ Զինվորն իր սրտի մի մասն էր։
Վերջին խոսքը
«Տղես, չնեղվես, մենք հաղթելու ենք» - ասաց որդուն՝ Ջաբրայիլ մեկնելուց առաջ։
Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 14-ին՝ Ջաբրայիլում։ Երբ նահանջ էր, մնաց դիրքում՝ ասելով․ «Փախչեն՝ կհասնեն մեր տները»։ Զինվորներն էլ չթողեցին մենակ։ Մարտի ճշմարիտ պատասխանատվություն։