hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արման Խաչատրյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1989 թ․ հունվարի 21-ին Ստեփանակերտում։ Ծառայել է պաշտպանական զորքերում։

Ոգեշնչումն ու ընտրած ուղին
Մանկուց երազել էր զինվորական դառնալ։ Ծառայությունը տեսնում էր որպես կոչում։

Ընտանիքն ու շրջապատը
Սիրում էր ժամանակ անցկացնել երեխաների, ընկերների ու ընտանիքի հետ։

Ինչպես են նրան հիշում
Ընկերներն նրան «Ոսկի» էին կոչում՝ բարության ու օգնելու պատրաստակամության համար։

Երազանքները
Ցանկանում էր դառնալ ֆիզկուլտուրայի ուսուցիչ, գյուղում տուն գնել ու արժանապատվորեն մեծացնել իր երեխաներին։

Յուրահատուկ էր բոլորի հանդեպ
Շատ հոգնած էլ լիներ, միևնույն է ընկերների զանգով միանգամից հասնում էր։

Վերջին խոսքը
«Լյոխ լավ կլնի, գիտեմ, որ հաղթելու ենք»։

Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 12-ին Հադրութում՝ Կարմիր Շուկայի մոտ, հրետանակոծվել է տանկի մեջ ընկերների հետ։