hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Նելսոն Պետրոսյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2000 թ․ մարտի 19-ին ԼՂՀ, Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Աշխատանքը։ Ավարտել էր Մարտունիի ուսումնարանը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների և սիրած աղջկա հետ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Բարի և ընկերասեր էր, պատրաստակամ՝ օգնել բոլորին։

Յուրահատկությունները
Պատերազմին մասնակցել էր կամավոր՝ ցուցաբերելով անշահախնդիր հայրենասիրություն։

Վերջին խոսքերն էր
«Հնարավո՞ր ա ուտելիք ղարկեք»։

Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ հոկտեմբերի 20-ին Մաճկալաշենի մատույցներում։