
Ծնվել է
1995 թ․ սեպտեմբերի 5-ին ԼՂՀ, Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Անասնապահությունը և իր ֆերման։ Նա նաև զբաղվում էր շինարարությամբ։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Աշխատելով։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Առանձնանում էր աշխատասիրությամբ և համեստությամբ։
Երազում էր
Ունենալ մեծ սեփական ֆերմա և կառուցել իր տունը։
Յուրահատկությունները
Մասնակցել էր Քառօրյա պատերազմին և կամավոր ներկայացել էր 44-օրյա պատերազմին։
Վերջին խոսքերն էր
«Ամեն ինչ լավ է»։
Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ հոկտեմբերի 20-ին Ամարասի մոտակայքում։