
Ծնվել է
2001 թվականի հունիսի 8-ին, Երևանում՝ Քանաքեռ-Զեյթունում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Համակարգիչները, ծրագրավորումը և պատմությունը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Անվիճելի ազնվություն ունեցող մարդ էր։
Երազում էր
Բանակից հետո ընդունվել համալսարան։
Յուրահատկություններ
Մայրիկի կյանքն էր։ Երեք եղբայրներից յուրահատուկն էր՝ բաց ու կյանքը սիրող։
Սիրում էր
Կարդալ։ Բանակում հիմնականում գրքեր էր ընթերցում։
Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թվականի հոկտեմբերի 6-ին՝ Ջաբրայիլում։ Պոստեր էին փորում 2700 մ բարձրության վրա։ Զոհվել է՝ հրամանատարին փրկելու համար։