
Ծնվել է
2001 թ․ օգոստոսի 1-ին Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ֆուտբոլը և մարզվելը։ Սովորել էր Գյուղինստիտուտում։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների և սիրած աղջկա հետ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Օգնում էր թույլերին և պաշտպանում բոլոր նրանց, ում նեղացնում էին։
Երազում էր
Տեսնել Հայրենիքը խաղաղ։
Վերջին խոսքերն էր
«Մի՛ նեղվի, ես այստեղ եմ, որ դու լավ լինես»։
Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ սեպտեմբերի 30-ին Ջրականում։ Պարգևատրվել է մարտական խաչով։