
Ծնվել է
2001 թ․ նոյեմբերի 24-ին Երևանում։
Ուժի ոգեշնչումը
Սպորտը նրա սերն էր, առօրյան՝ մարզումները։ Միշտ ապրում էր մրցակցությամբ ու նվաճման տենչով։
Չէր հանդուրժում անարդարությունը
Թույլերին պաշտպանում էր, ընկերներին՝ սատարում։
Երազանքները
Մեծ երազանք ուներ՝ Օլիմպիական խաղերում հաղթել ու ոսկի մեդալ բերել հայրենիք։
Մանրուքներ, որոնք ջերմություն են բերում
Կենդանիների հանդեպ սերն առանձնահատուկ էր։ Չուտող էր՝ ամեն զանգից մայրը հարցնում էր․ «Մի բան կերե՞լ ես»։
Ծառայության օրերից
Ջաբրայիլում էր ծառայում։ Երբ մարտադաշտում ինչ-որ բան էր պետք անել, ասում էր․ «Ես կանեմ»։ Բայց ասում էին՝ դեռ նոր ես եկել, սպասի՛ր։
Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 15-ին։ Կռվեց ու զոհվեց հերոսաբար։ Չնայած ընդամենը երկու ամսվա ծառայող էր, կռվում էր անվախ, պատրաստ՝ կյանքը տալու։
Անփոխարինելի
Հերոսացավ՝ բարի սրտով, ուժեղ ոգով։