
Ծնվել է
2001 թ․ հունիսի 3-ին Հյուսիսային Օսեթիայում։
Երջանկության աղբյուրը
Նրա սերն էր արագությունը։ Ընկերոջ հետ մեքենաների մրցաշար էր կազմակերպել, սիրում էր էքստրիմը, թատերական խմբակ էր հաճախում։
Ինչպիսին էր
Շփվող, զվարթ։ Ընկերներն ասում էին՝ նրանից շատ բան կար սովորելու։
Աչքերի մասին պատմություններ
Աղջիկներն ասում էին․ «Թող այս աչքերը մերը լինեին»։ Կարենն իր ներկայությամբ ուրախություն էր պարգևում։
Մեծ նպատակները
Ցանկանում էր կայանալ, սովորել, ապագա կառուցել և միայն քսանհինգ տարեկանում մտածել ամուսնության մասին։
Վերջին զանգը
Հոկտեմբերի 11-ին դիրքից ասաց, թե ապահով տեղում է, բայց երեք օր չի զանգի՝ «զարյադկա չունի»։
Նա այլևս չզանգեց
2020 թ․ հոկտեմբերի 11-ին, Հադրութում։ Զոհվել է ԱԹՍ-ի հարվածից։
Սրտում պահվածն էլ գտան
Ծոցագրպանում՝ իր սիրած աղջկա լուսանկարն էր։ Դեռահաս սերը մնաց անմոռանալի։