
Ծնվել է
1998 թ․ փետրվարի 13-ին Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում։
Ներշնչանքի աղբյուրը
Ընկերների հետ անցկացրած ժամանակը նրան ուժ ու երջանկություն էր տալիս։
Ինչպիսին էր իրականում
Կենսախինդ ու խորը զրուցակից։ Նրա ներկայությունն ինքնին խաղաղություն ու ջերմություն էր բերում։
Անփոխարինելի երազանքները
Ուզում էր ավարտել ուսումը, ամուսնանալ ու ստեղծել իր փոքրիկ աշխարհը։ Այդ պարզ երազանքն անասելի մեծ էր։
Վերջին օրերը
Գտնվել է Մարտակերտում՝ Ներքին Հոռաթաղում։ Մարտական ուղին կրել է լուռ, առանց բարձրաձայն խոսքերի։
Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 31-ին։ ԱԹՍ-ի հարվածից կիսատ մնաց ամեն ինչ։