
Ծնվել է
2000 թ․ նոյեմբերի 23-ին Արմավիրի մարզի Փարաքար գյուղում։
Կյանքի ոգևորությունը
Ապրում էր ազատ, ուրախ ապրելակերպով։ Նրա ապրելու ձևն ինքնին ոգեշնչում էր շրջապատին։
Շրջապատի կարևորությունը
Նա մեծ հաճույքով ժամանակ էր անցկացնում ընկերների և ընկերուհիների հետ։ Նրա ներկայությունը ամեն վայրում լույս էր բերում։
Ներքին ուժը
Բոլորը նրան հիշում են որպես ընկերասեր, կատակասեր, նպատակասլաց երիտասարդի։ Նա գիտեր, թե ինչ է ուզում ու վստահ քայլերով գնում էր դրան ընդառաջ։
Երազանքների մասին
Մեծ երազանք ուներ՝ դառնալ գործարար, սեփական ուժերով հասնել բարձունքների։
Վերջին խոսքերը
«Լա՛վ ա լինելու, գալու եմ, մա՛մ ջան»։
Վերջին հերոսական քայլերը
2020 թ․ հոկտեմբերի 20-ին, Հադրութում։ Նրա զրահապատ մեքենան արդեն երկրորդ օրը պայթեցրել էին, սակայն նա շարունակել էր մարտը։ Ընկերների հետ միասին ոտքով անցել էր 60 կմ, մինչև հասել էին Հադրութ։ Միշտ առաջին գծում էր՝ առանց վարանելու։