hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Նարեկ Աղոյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2001 թ․ մայիսի 27-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում։

Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում
Սպորտով՝ լողով զբաղվելը, իր մարզական կառուցվածքին հետևելը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների և ընտանիքի հետ։ Ուներ սիրած աղջիկ։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Բարի էր, հասնող, բոլորին «ջան»-ով էր դիմում։

Երազանքները
Բանկի կառավարիչ դառնալ, ապա բացել սեփական տարադրամի փոխանակման կետերը։ Որդի ունենալ, հոր անունը դնել, իսկ աղջիկ ծնվելու դեպքում կոչել Նարե։ Այժմ այդ անուն-ազգանունը կրում է նրա քույրը, որը ծնվել է Նարեկի զոհվելուց հետո։

Կարևոր փաստեր կամ սովորություններ
Տաքարյուն էր։ Օրվա որ ժամն էլ լիներ, եթե ընկերները զանգեին, առանց երկմտելու կհասներ։ Անձնազոհ էր։ Օգնում էր հայրիկին։

Վերջին խոսքերը
Հոկտեմբերի 6-ին զանգել էր, մորն ասել․ «Ստեղ վախ չկա, մա՛մ ջան, տղուդ սխրանքների մասին կիմանա՛ս, շատ կհպարտանա՛ս»։

Վերջին հերոսական մարտը
2020 թ․ հոկտեմբերի 6-ին, Ջաբրայիլում։ Զոհվել է ԱԹՍ-ի հարվածից։