hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Չապլին Մարգարյան
2017 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1998 թ․ հունվարի 16-ին Արմավիրի մարզի Հոկտեմբերյան քաղաքում։

Ուժը՝ սպորտից
Նրա ոգին սնվում էր սպորտով։ Ըմբշամարտը դարձրել էր կյանք, ինքնաարտահայտում։ Երազում էր զորացրվելուց հետո վերադառնալ սպորտին։

Շրջապատված սիրով
Երազանքներն ու դժվար օրերը կիսում էր ընկերների հետ։ Ուներ նաև սիրած աղջիկ, որի կողքին կյանքը ամբողջական էր դառնում։

Նվիրված ընկեր
Հարազատներն ու ընկերները հիշում են նրան որպես աշխատասեր, ընկերասեր, եռանդով լի մարդ։ Միշտ շարժման մեջ, միշտ պատրաստ օգնելու։

Տարբեր էր մյուսներից
Սիրում էր կենդանիներին։ Մի տեսակ առանձնահատուկ ջերմություն ու բարություն կար իր մեջ, որ իրեն յուրահատուկ էր դարձնում։

Չկատարված վերադարձ
Բանակից հետո պիտի շարունակեր զբաղվել ըմբշամարտով։ Բայց վերադառնալ չհասցրեց։ Երազանքը մնաց կիսատ։

Վերջին մարտը
2017 թ․ հոկտեմբերի 10-ին։ Զոհվել է ինժեներական աշխատանքների ժամանակ՝ դիպուկահարի կրակոցից։