hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Սեյրան Սարգսյան
2017 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1998 թ․ փետրվարի 25-ին Տավուշի մարզի Թեղուտ գյուղում։

Երջանկության աղբյուրները
Ուրախանում էր հայրիկով, ձիերով ու կենդանիներով։ Այդ կապը բնության հետ նրան դարձրել էր լուսավոր և շփվող մարդ։

Սիրած մարդիկ
Ապրում էր ընտանիքի և ընկերների սիրով։ Ուներ սիրած աղջիկ, ում հետ էր պատկերացնում իր ապագան։ Այդ սերն ու կապվածությունը կենսական ուժ էին ուժ էին տալիս նրան։

Բնավորության նկարագիրը
Նրան հիշում են որպես աշխատասեր, բարի, ստեղծող և ընկերասեր։ Իր ներկայությամբ ջերմություն էր բերում շրջապատին։

Երազանքների ուժը
Մեծ երազանք ուներ՝ շատ ձիեր ունենալ, զբաղվել անասնապահությամբ։

Հոգու պարզությունը
Առանձնանում էր իր բարյացակամությամբ։

Վերջին հեռախոսազրույցը
Գիշերը՝ ժամը 3-ի կողմերը, զանգեց հայրիկին։ Երբ հայը, անհանգստացած, հարցրեց՝ ինչու է այդ ժամին զանգում, ժպտալով պատասխանեց․ «Չես ուզո՞ւմ հետս խոսաս»։ Հետո ավելացրեց․ «Շատ մի՛ աշխատի, լա՛վ պահի քեզ։ Որ գամ, ամեն ինչ լա՛վ կլինի»։

Վերջին մարտը
2020 թ․ սեպտեմբերի 28-ին, Հադրութում։