hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Հայկ Խաչատրյան
2017 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1998 թ․ դեկտեմբերի 15-ին Շիրակի մարզի Գուսանագյուղ գյուղում։

Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում
Նկարելը։ Զինորներին մեծարելը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի և ընկերների հետ։ Ուներ սիրած աղջիկ։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Նրա մոտ ամեն ինչ պլանավորած էր։ Աշխույժ, կյանքով լեցուն, ոչ մեկի չէր նեղացնի, ամեն ինչի պատասխանատվությունն իր վրա էր վերցնում։ Շատ հայրենասեր էր, զինվորապաշտ։

Երազանքները
Հայրական տունը վերանորոգել։ Ամուսնանալ, շատ երեխաներ ունենալ, որ տունը լցվեր երեխաներով։ Դառնալ զինվորական բժիշկ։

Ստեղծագործություններ
Աստվածային մոտիվներով պատկերներ էր պատրաստում։

Վերջին խոսքերը
2017 թ․ օգոստոսի 30-ին՝ գիշերը 11-ին․ «Գնում են կապ սարքելու»։ Հայրը հարցրեց․ «Ու՞ր եք գնում»։ Պատասխանեց․ «Ավելորդ հարցեր մի՛ տուր»։

Վերջին հերոսական մարտը
2017 թ․ սեպտեմբերի 1-ին։ Զոհվել է խաղաղ պայմաններում։ Դիվերսիայից վերադառնալիս ականի վրա է կանգնել։