hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Վարդան Օհանյան
2012 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1992 թվականի հուլիսի 26-ին, Աշտարակում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ծրագրավորումը, ձկնորսությունը և ոսկեգործությունը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Բոլորի հետ, բայց առավել կապված էր մոր հետ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Բարի, հոգատար, ընկերասեր և պատրաստակամ էր։

Երազում էր
Բանակից հետո վերանորոգել իրենց տունը՝ իր պատկերացրած ձևով։ Չէր ուզում, որ որևէ մեկը միջամտեր այդ գործին։

Յուրահատկություններ
Մոր համար առանձնահատուկ էր և առաջին տեղում։

Սիրում էր
Տետրերի վրա նկարել խաչեր և եկեղեցիներ։

Վերջին խոսքերն էր
Մարտի 28-ին կամ 30-ին տեղեկացրել էր, որ արձակուրդ չի կարող գալ։ Մորը խնդրել էր տետր ու գրիչ պատրաստել։

Վերջին հերոսական մարտը եղել է
2012 թվականի հունիսի 6-ին՝ առավոտյան ժամը 6-ին, դիրքերում՝ 132 կամ 134 հենակետում։