hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Ռուբիկ Գուլեյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2000 թ․ նոյեմբերի 28-ին Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում։ Մարտական անունը՝ «Սուրբ Գուլե»։

Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում
Կարդալը, սպորտով զբաղվելը, սովորելը Էրեբունու բժշկական քոլեջում և Էրեբունու բժշկական ինստիտուտում։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ։ Մայրիկի հետ էլ էր կապված։ Ուներ սիրած աղջիկ՝ իր համակուրսեցին։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Հայրենասեր, մարդասեր, ուժեղ, հաստատակամ։ Օգնում էր մայրիկին։ Շատ ընկերասեր էր։

Երազանքները
Դառնալ բժիշկ, որպեսզի բոլորին օգներ։ Կամ դեղագործ դառնալ, որպեսզի զորամասերում անվճար դեղ բաժաներ։

Վերջին խոսքերը
Նոյեմբերի 9-ին զանգեց, ասաց․ «Մամային ու պապային լա՛վ կնայես, լա՛վ կսովորեք։ Կհարցնեք, թե մաման ու պապան ի՞նչ կուզեն, իմ տեղը կանես։ Ես նենց տեղ եմ գնում, որտեղից հետ չեն գալիս»։

Վերջին հերոսական մարտը
Հոկտեմբերի 31-ին լրագրող էր եկել, նրան նկարել էր։ Մինչև զոհվելը տղաների համար հայթայթել է զենք, տաք հագուստ, սնունդ։ 2020 թ․ նոյեմբերի 10-ին զոհվել է։