hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արտակ Ժամակոչյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1990 թ․ մարտի 18-ին Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։

Ընտրած ուղին
Սահմանապահ զորքերում ծառայելը աշխատանք չէր, այլ՝ պարտք։ Սիրում էր ֆուտբոլը, ուժեղացնում էր և՛ մարմինը, և՛ կամքը։

Ընտանիքի կիզակետում
Ամուսնացած էր, ուներ մեկ երեխա։ Ընկերների, հարազատների հետ անցկացրած ժամանակն ամենաթանկն էր։

Բոլորին հասնող էր
Ուշադիր, լուռ ու պարտաճանաչ։ Բարեկամասեր ու անսահման նվիրումով։

Նպատակներն ու սպասումները
Երազում էր ընտանիքի համար ապահով ապագա ստեղծել։ Նրա երազանքները միշտ ուրիշների հետ էին կապված։

Վերջին խոսքերը
Սեպտեմբերի 27-ին․ «Պատերազմ է, պետք է գնամ»։ Հոկտեմբերի 19-ին էլ․ «Լա՛վ եմ, կհարմարացնեմ՝ կզանգեմ»։

Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 9-ին Իշխանասարում։ Զոհվեց ճանապարհին՝ ԱԹՍ-ի հարվածից։ Զինակիցներին փրկել էր, վիրավորներին օգնել, նույնիսկ փամփուշտներ էր հայթհայթել։

Պարգևը՝ ազգի երախտագիտություն
Պարգևատրվել է «Արիության» և «Արաքսի պահապան» մեդալներով։