
Ծնվել է
1999 թ․ հունվարի 27-ին Լոռու մարզի Սպիտակի շրջանի Հարթագյուղ համայնքում։
Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում
Ստեղծագործելը, ֆուտբոլը, սովորելը Կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղում՝ ժողովրդական երգեցողության բաժնում։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Բարի, նվիրված, համբերատար, շատ ակտիվ, շատ ընկերասեր էր։ Կոնֆլիկտային չէր, Հակառակը՝ հաշտեցնող։ Լռակյաց։
Երազանքները
Իր ստեղծագործությունները լուսաբանվեն։
Ստեղծագործություններ
Գրել է երգեր։
Վերջին խոսքերը
Հոկտեմբերի 13-ին զանգեց։ Ձայնը լարված էր։ Մայրը փորձեց ոգևորել, պատասխանել է․ «Առյուծ տղերք ենք, ինչի՞ց վախենանք»։
Վերջին հերոսական մարտը
2020 թ․ հոկտեմբերի 14-ին։ Ամենայն հավանականությամբ Ջաբրայիլի ուղղությամբ՝ Արփաչար բարձունքի վրա։ Մարտի դաշտում երգել է․ «Հրով լինենք, սրով լինենք, պիտի գնանք վաղ թե ուշ»։ Նրան նկարահանել են, ասել է․ «Մորս չասե՛ք, որ զոհվել եմ, եթե ինձ մի բան լինի, վիդեոն կտա՛ք մորս»։