
Ծնվել է
1990 թ․ օգոստոսի 17-ին Շիրակի մարզի Աշոցք գյուղում։
Գտած երջանկությունը
Սիրում էր իր աշխատանքը։ Սահմանապահ զորքերում ծառայելը նրա համար ոչ թե գործ էր, այլ՝ կոչում։
Նվիրվածություն ընտանիքին
Ամուսնացած էր, ուներ երեխաներ։ Տղայի հետ շատ էր կապված։ Միշտ ասում էր․ «Երեխես մեծանա, տանեմ սպորտի»։
Սիրված ու հարգված
Բոլորին հասնում էր, օգնում, սիրում էր կարգ ու կանոն։ Իր խելացիությամբ առանձնանում էր ամեն միջավայրում։
Պարզ երազանքներ
Ապագայի բոլոր երազանքները կապված էին ընտանիքի ու երեխաների լուսավոր ճանապարհի հետ։
Վերջին զանգը
Մորը երկար ժամանակ չէր զանգել։ «Մա ջա՛ն, լավ ենք։ Պատերազմ է՝ մի օր չզանգեմ էլ՝ կհասկանաս»։
Վերջին խոսքը կնոջը
«Մամայիս լա՛վ կնայես»։
Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 19-ին, Հորադիսում։ ԱԹՍ-ն հարվածել էր մեքենային։