
Ծնվել է
1991 թ․ ապրիլի 6-ին Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում։
Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում
Ծառայելու ցանկությունը, զինվորական դառնալու հեռանկարը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Հաշմանդամ եղբոր հետ։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Նստակյաց չէր, ակտիվ էր, ընտանիքի տղա էր։ Ընկերասեր, ամեն ինչ իր պատասխանատվության տակ էր վերցնում։
Երազանքները
Լավ տան ունենալ՝ իր առանձին անկյունով։ Զինվորական դառնալ։
Կարևոր փաստեր կամ սովորություններ
Քչով բավարարվող էր, ծառայությունը նրան լրջացրել էր՝ 180 աստիճան փոխվել էր։ Ծառայության ժամանակ՝ ապրիլի 7-ին, նրան տվել էին լավագույն դիպուկահարի կոչում։
Վերջին խոսքերը
Ապրիլի 29-ին ասել էր․ «Մա՛մ, մեր վերջին դիրքը լավ է լինելու, կիջնեմ, կգամ, ուսում կստանամ, ամենադժվարը ետևում է»։
Վերջին հերոսական մարտը
2011 թ․ ապրիլի 29-ին զոհվել է։ Հատուկ գործողությունների ժամանակ դիպուկահարը կրակել է։ Դիվիզիայի հրամանատրը՝ Ղուկասյան Սևակը, Աշոտի հետևից բարձրացել է դիրքեր, սակայն նույնպես խոցվել է։