
Ծնվել է
1981 թ․ դեկտեմբերի 16-ին Շամշադինի շրջանի Չինարի գյուղում։
Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում
Սպորտը՝ հատկապես ֆուտբոլը։ Հետո սիրահարվեց զենքին։ Հայրիկի հետ զենք էր քանդում և հավաքում։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Հայրիկի, ընտանիքի հետ։ Ուներ երկու երեխա։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Միայն գովեստի խոսքեր՝ համեստ էր, ճարտար լեզու ուներ։ Հումորով էր։
Երազանքները
ՀՖԿՍՊԻ ընդունվելը, երեխաներին մեծացնելը։
Կարևոր փաստեր կամ սովորություններ
Հայրենասեր էր։ Հայրիկին ասում էր․ «Ես փախա, դու փախար, մարդ չի մնա գյուղում»։
Վերջին խոսքերը
Դիրքերում էր, երբ զանգել է․ «Մենք կանգուն ենք, պահում ենք»։ Դիպուկահար էր։
Վերջին հերոսական մարտը
2010 թ․ մարտի 1-ին։ Տարածքին շատ լավ ծանոթ էր, գիտեր, թե որտեղ թաքնվեն, որտեղից հարձակվեն։ Խրամատից դուրս է եկել և խոցվել դիպուկահարի կրակոցից։