
Ծնվել է
1994 թ․ սեպտեմբերի 21-ին Երևանում։
Ընտանիքի հենարանը
Ուներ երկու երեխա։ Երբ մեկնեց ռազմաճակատ, կինը սպասում էր երկրորդին։ Այդ փոքրիկին նա այդպես էլ չտեսավ։
Մասնագիտական ուղին
Նոր էր ընդունվել ոստիկանության ակադեմիա։ Քննությունները հաջող հանձնեց, բայց մի քանի օր անց արդեն առաջնագծում էր։
Ցանկանում էր տուն կառուցել
Բակով, ծառերով լի։ Երազում էր դստերը մկրտել 40 օրվա մեջ՝ խաղաղ ժամանակներում։
Վերջին խոսքերը
Սեպտեմբերի 28-ին տղային գրկեց ու ասաց․ «Մամային ու քուրիկին լա՛վ կնայես»։ Հոկտեմբերի 10-ին կնոջն ասաց․ «Աղջկաս Սուրբ Մարիամի անունով կկոչես, որ ձեզ պահապա՛ն լինի»։
Վերջին մարտը
Հոկտեմբերի 10-ին, Հադրութում։
Պարգևներ
Պարգևատրվել է Մարտական խաչ 1-ին աստիճանով և «Արիության» մեդալով։