
Ծնվել է
1997 թ․ դեկտեմբերի 21-ին Հադրութի շրջանի Քյուրաթաղ գյուղում։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների, գործընկերների հետ կամ՝ տանը։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Ընկերասեր էր, ժխպտերես։ Նրան ջղայնացած վիճակում ոչ մեկը չէր տեսել։ Անվախ զինվոր էր։
Երազանքները
Միշտ ընտանիքին օգնել, քանի որ մեծացել էր բազմազավակ ընտանիքում՝ վեց երեխա էին։
Կարևոր փաստեր կամ սովորություններ
Իր ժպիտով հարթում էր ամեն հարց։ Դպրոցի հպարտությունն էր։
Վերջին զրույցը
Առավոտյան՝ գնալուց առաջ։ Ցանկացել է մորը գրկել, խոսել, բայց մոր ձեռքերը խմորոտ են եղել, չի կարողացել գրկել։ Ժպտացել է ու գնացել։
Վերջին հերոսական մարտը
2020 թ․ հոկտեմբերի 13-ին, Քուրդլար տեղամասում։ Զինակից ընկերներին միշտ խորհուրդներ էր տալիս, միշտ տեղին, ճիշտ ու հստակ կատարում էր հրամանները։