
Ծնվել է
2001 թ․ հունիսի 18-ին ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում։
Նվիրված հայրենիքին
Նրան ոգեշնչում էր հայրենասիրությունը։ Այդ զգացողությունն ուղեկցում էր նրան ամբողջ կյանքի ընթացքում։
Ժամանակի արժեքը
Սիրում էր ժամանակն անցկացնել իր ընկերների հետ։ Ուներ սիրած էակ, ում նվիրված էր իր ողջ էությամբ։
Ինչպիսին էր ինքը
Բոլորն ասում էին՝ բարի, ընկերասեր, մարդասեր։ Միշտ պատրաստ էր սատար կանգնելու յուրաքանչյուրին։ Նրան հնարավոր չէր չսիրել։
Երազանքներ և նպատակներ
Ցանկանում էր դառնալ խոհարար։ Ուներ փոքր, բայց «մեծ» երազանք, որն այդպես էլ մնաց անկատար։
Վերջին խոսքերը
«Եթե մի օր ուշ զանգեմ, չանհանգստանա՛ս։ Շատ հոգնած ենք լինում, երբ պոստից իջնում ենք։ Ես լա՛վ եմ, ձեզ լա՛վ նայեք։ Գալու եմ, ամեն ինչ լա՛վ ա լինելու…»։
Վերջին մարտը
2020 թ․ սեպտեմբերի 27-ին, Ջաբրայիլում։ Ամեն ինչ արել է, որպեսզի իր ընկերներին պաշտպանի։