hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Աշոտ Մանվելյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2000 թ․ սեպտեմբերի 16-ին Շիրակի մարզի Հառիճ գյուղում։

Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում
Ամեն նոր բան, նորարարություններ։ Ինքնուրույն ծրագրավորում սովորելը, հայրենիքի հողը, ջուրը, բնությունը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Գյուղում՝ Հառիճավանքում է, որտեղ էլ անցել էր մանկությունը։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Դրական, բարի, երազկոտ։ Իր խոսքում բացակայում էր «չէ» բառը։ Միշտ օգնող ու հասնող, նվիրված որդի և հայրենիքի նվիրյալ զավակ։

Երազանքները
Հայրական տունը շենացնել, ծրագրավորում սովորել և եղբոր հետ տունը վերակառուցել։

Վերջին խոսքերը
Սեպտեմբերի 27-ին է զանգել, ծիծաղել է․ «Տենց բաներ չկա, պարզապես դիվերսիաներ են»։

Վերջին հերոսական մարտը
2020 թ․ սեպտեմբերի 27-ին։ Վիրավոր հրամանատարին օգնել է տեղափոխվել շտապօգնության մեքենան։ Անձնուրաց կռվել է, կազմակերպել հետախուզություն։ Ետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով։