
Ծնվել է
1994 թ․ հոկտեմբերի 21-ին Շիրակի մարզի Երազ գյուղում։
Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում
Կրթությունը իրավագիտության ֆակուլտետում։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների և ընտանիքի հետ։
Երազանքները
Տուն գնել, ամուսնանալ։
Կարևոր փաստեր կամ սովորություններ
Բարի էր, սիրով օգնում էր։ Երբ դպրոցում գումար էին տալիս բուլկի գնելու համար, ասում էր․ «Ընկերոջս համար էլ կգնեմ, մի քիչ վատ են ապրում»։
Վերջին խոսքերը
Հոկտեմբերի 19-ին։ Փակ տարածությունից էր զանգում։ Հանկարծ պայթյունի ձայն լսվեց։ Ասաց․ «Դու քեզի լծիկ պահե՛, մա՛մ ջան»։
Վերջին հերոսական մարտը
2020 թ․ հոկտեմբերի 19-ին։ Նահանջի հրաման են տվել։ Վազել են դեպի մեքենաները, արկը ընկել է հենց նրանց մեքենայի վրա։ Ընկերոջը, ով վիրավորվել էր, վիրակապել է։ Իր ուսին դրած՝ տեղափոխել ապահով վայր։