hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արման Հովակիմյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2000 թ․ սեպտեմբերի 1-ին Լոռու մարզի Ճոճկան գյուղում։

Ուժի աղբյուրը
Նրան ոգեշնչում էին եղբայրները, որոնց պաշտում էր ամբողջ սրտով։

Մտերիմ հարաբերություններ
Ամենից շատ ժամանակ էր անցկացնում ընկերների և եղբայրների հետ։ Նրանց մեջ էր գտնում ուրախություն և հանգիստ։

Նկարագրությունը հարազատների կողմից
Ընկերասեր էր, նվիրված։ Եթե մեկը դիմեր խնդրանքով, միշտ պատրաստ էր օգնության հասնել։

Երազանքները
Ուզում էր տեսնել իր ընտանիքը երջանիկ ու ապահով, այդ նպատակով էլ ապրում էր ու ծառայում։

Յուրահատկությունները
Նրա բնավորության ամենաուժեղ գիծը՝ընտանիքի հանդեպ տածած մեծ սերն էր։

Վերջին խոսքը
Եղբոր ծննդյան օրը ասել էր, որ ինքը պատերազմի դաշտում չէ։ Բայց իրականում՝ առաջին օրվանից մարտի դաշտում էր։

Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 11-ին, Որոտանում։ Հերոսաբար կռվեց՝ ծառայելով իր ընտանիքին, եղբայրներին ու հայրենիքին։ Կռվեց մինչև իր կյանքի վերջին շունչը։