hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Վահե Ասատրյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2001 թ․ փետրվարի 19-ին Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում։

Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում
Երաժշտությունը, ֆուտբոլը, հայրենիքին ծառայելը, որի համար վերադարձել էր ՌԴ-ից՝ ինքնակամ։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Խաղաղասեր, հաշտեցնող, հարգանքով, ընկերասեր։

Երազանքները
Ծառայությունից գալ, իր ընկերներին տեսնել, հայրիկի հետ բիզնես սկսել։

Կարևոր փաստեր կամ սովորություններ
Բեմ և խոհարարություն էր սիրում։ ՌԴ-ում դպրոցում մասնակցել էր մրցույթի, չնայած հայերեն տառերը չգիտեր, ռուսերեն տառերով գրել ու ասմունքել էր․ «Մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում»։ Դպրոցում նվագում էր կիթառ և հարվածային գործիքներ։ Նվագել սովորել էր ինքնուրույն։

Վերջին խոսքերը
Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 5-ի մոտ, ասել էր, որ «Որ չզանգեմ, չանհանգստանա՛ք»։

Վերջին հերոսական մարտը
2020 թ․ հոկտեմբերի 30-ին, Մարտունի 2 դիրքում՝ Գիշի գյուղի բարձունքում։ Թշնամու գեներալ են վիրավորել ու գերի վերցրել։