hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Գրիգոր Գարագավուրյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2000 թ․ հուլիսի 12-ին Արագածոտնի մարզի Երզնկա գյուղում։

Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում
Ինքնուրույն լեզուներ սովորելը, համակարգչային խաղեր խաղալը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Իր նեղ ընկերական շրջապատի հետ։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Նվիրված, հասնող, իդեալական, ոչ շատ շփվող։

Երազանքները
Բանակից գալ, իր բիզնեսն ունենալ, առանձին տուն ձեռք բերել։ Լեզուներ սովորել։ Սանկտ Պետերբուրգ գնալ, թանգարաններով շրջել ու աշխարհ տեսնել։

Կարևոր փաստեր կամ սովորություններ
Ամեն հարցում ուզում էր ամենալավը լինել, մի խոսք ուներ․ «Իմ երակներով կապույտ արյուն է հոսում, ես յուրահատուկ եմ»։

Վերջին խոսքերը
Միայն զանգում էր ու ասում էր․ «Ամեն ինչ լավ է, մեզ մոտ կռիվ չկա, զանգում եմ, որ չանհանգստանաք»։

Վերջին հերոսական մարտը
2020 թ․ նոյեմբերի 9-ին, Մարտունիում։ Օգնել է իր վիրավոր ընկերոջը հիվանդանոց հասցնել։ Ձեռքին ժամն է կապել։