hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Ժորա Առաքելյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2001 թ․ օգոստոսի 23-ին Լոռու մարզի Վարդաբլուր գյուղում։

Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում
Ֆուտբոլը, սովորելը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ։ Սիրած աղջիկ ուներ։ Նաև շատ կապված էր դասընկերների հետ։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Շփվող էր, բարեկամների հետ կապն ինքն էր պահում։ Պատրաստ էր օգնել ինչով կարողանար։ Արագություն էր սիրում և մեքենաներ։

Երազանքները
Լավ սովորել, կարիերային աճ ունենալ։

Կարևոր փաստեր կամ սովորություններ
Մաքրասեր էր, նույնիսկ գյուղում նրա կոշիկները միշտ մաքուր էին։ Հարևաններն էլ հարցնում էին․ «Ինչպե՞ս է, որ միշտ կոշիկներդ այդպես մաքուր են»։

Ստեղծագործություններ
Փոքր ժանրային ստեղծագործություններ էր գրում։

Վերջին զրույցը
Վերջին անգամ զանգել է հայրիկին նոյեմբերի 6-ին՝ երեկոյան ժամը 11-ին ու ասել, որ դիրքեր է գնում, չնայած, որ հրամանատարը նրան ասել էր, որ նորակոչիկ է, կարող է չգնալ։ Հնարավոր է, որ մի քանի օր չզանգի։

Վերջին հերոսական մարտը
2020 թ․ նոյեմբերի 7-ին։