hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արթուր Կարապետյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1990 թ․ նոյեմբերի 21-ին Շիրակի մարզի Կարմրավան գյուղում։

Ընտանիքի մարդ
Ամուսնացած էր, ուներ երկու երեխա։ Ժամանակը սիրում էր անցկացնել ընտանիքի ու ընկերների հետ։

Հողի ու գործի մեջ
ԱԱԾ-ում ծառայությունն ընտրեց գիտակցաբար։ Տասնհինգ օր ծառայության մեջ էր, տասնհինգ օր՝ ջերմոցում։ Գյուղում աշխատելը հանգստություն էր բերում նրան։

Ընկերության մոդել
Ընկերասեր, ազնիվ, նվիրված, միշտ պատրաստ օգնելու մարդկանց։ Բակում բոլորին ասաց․ «Մնա՛ք բարով» ու գնաց՝ համեստ, բայց վճռական։

Վերջին զրույցը
Հոկտեմբերի 19-ին․ «Լրիվ նորմալ ա, սաղ տոչնի ա»։ Իր հավատով էր մարդկանց հանգստացնում։

Առանց վախի
Իրենց ջոկատը «մահապարտներ» էին կոչվում։ Մարտի դաշտում զենքը խափանվել էր, բայց առանց վարանելու՝ սողալով, հակառակորդի զենքերն էր բերել։

Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 19-ին։ Զոհվեց ԱԹՍ հարվածից։