hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Սամվել Գալստյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2002 թ․ հունիսի 24-ին Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում։

Ուժի աղբյուրը
Ընտանիքը, հայրենիքը և ընկերները։ Նա լցված էր հայրենասիրությամբ ու խիզախությամբ։

Մտերիմ հարաբերություններ
Սիրում էր ժամանակն անցկացնել ընկերների հետ։ Ուներ սիրած էակ, պատրաստվում էին նշանվել։

Նկարագրությունը հարազատների կողմից
Նրան հիշում են որպես «դուխով», ընկերասեր, մաքրասեր ու անսահման նվիրումով լեցուն երիտասարդ։ Ընկերոջ համար «հոգի կտար»։

Երազանքները
Երազում էր բանակից վերադառնալ, սովորել, աշխատել ու մասնակցել եղբոր հարսանիքին՝ իր կողքին լինելով այդ օրը։

Յուրահատկությունները
Մաքրասեր էր, կոկիկ, միշտ օգնության էր հասնում բոլորին, հմայիչ բնավորությամբ։

Վերջին խոսքը
«Մենք կռվի դաշտում չենք, մեզ չեն տանում, թաքնված ենք»։ Իրականում խաբում էր, որ ընտանիքը չանհանգստանա։ Ընկերոջն ասել էր․ «Մենք հիմա նենց տեղում ենք, որ կարող ա չկարողանանք դուրս գալ…․»։

Վերջին մարտը
2020 թ․ նոյեմբերի 9-ին Շուշիում։ Մինչև վերջին օրը գաղտնի էր պահել իր մասնակցությունը պատերազմին։ Կամավոր գնացել է կռվի դաշտ։ Թշնամին, հայկական համազգեստ հագած, խաբել էր ջոկատին, շրջափակել ու գնդակահարել։ Հերոսաբար ընկավ՝ առանց վարանելու, հավատարիմ մնալով իր գործին ու երդումին։