
Ծնվել է
1994 թ․ հունիսի 15-ին Աշոցքի շրջան Արփենի գյուղում։
Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում
Սպորտով զբաղվելը, շախմատը, իր ընտրած մասնագիտությունը՝ սահմանապահ զորքերում։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի ու ընկերների հետ։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Շատ լավ, բարի, ուժեղ, ժիր տղա։ Միշտ պատրաստակամ էր բոլորին օգնելու հարցում, խելացի ու շնորհքով։
Երազանքները
Ամուսնանալ, ընտանիք կազմել, ձգտում էր մասնագիտական աճի։
Վերջին խոսքերը
Հոկտեմբերի 17-ին վերջին անգամ մայրիկի հետ է խոսել․ «Մի՛ անհանգստացեք, մենք լավ ենք, ամեն ինչ լավ է»։
Վերջին հերոսական մարտը
2020 թ․ հոկտեմբերի 19-ին։ Ճանապարհին, երբ վերադառնում էին դիրքերից, նստել են մեքենա։ Նրանց ռմբակոծել են, 19 հոգի զոհվել են, միայն 3 հոգի են ողջ մնացել։ Շատ ընկերների է օգնել, մեկին փոսից է հանել, այնուհետև վերադարձել մարտի դաշտ։ Հրաժարվել է լքել իր ծառայակիցներին։