hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արկադիկ Գրիգորյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1986 թ․ նոյեմբերի 30-ին Շիրակի մարզի Աշոցք գյուղում։

Ընտանիքի սերն ու սպասումը
Ուներ երկու երեխա։ Հոգատար հայր էր, նվիրված զավակ։ Ուզում էր լավ ապագա ապահովել բոլորի համար։

Պայմանագրային զինծառայող էր
Երեք տարուց ավելի ծառայել է Իջևանում՝ նորակոչիկների հոգսը ուսերին։ Երբեք ոչ մեկին չէր նեղացնում։

Սեպտեմբերի 16-ին զավակ էր ունեցել
Սեպտեմբերի 24-ին եկել էր տուն։ Ասել էր․ «Եկել եմ բալեքիս տեսնեմ»։

Անլռելի սրտի տագնապը
Չէր ասում՝ որտեղ է։ Ասում էր՝ Երևանում եմ։ Իսկ իրականում Սիսիանում ու Գորիսում էր։ Մի անգամ զանգեց՝ շատ հուզված էր։ Ընկերը զոհվել էր։

Վերջին խոսքերը
Մարտից օրեր առաջ ասաց՝ վաղը հերթափոխը հանձնում եմ։ Հույս տվեց․ «Լավ ենք, լա՛վ կլինի»։

Անձնազոհ ճանապարհի վերջում
2020 թ․ հոկտեմբերի 19-ին։ Նահանջի ժամանակ անօդաչու սարքը հարվածեց նրանց մեքենային։