hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Գուրգեն Մահտեսյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2001 թ․ հունիսի 27-ին Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում։

Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում
Հեծանիվ վարելը, վերանորոգմամբ զբաղվելը, շինարարությամբ հետաքրքրվելը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Աշխատասեր, նպատակասլաց։ Վաղ տարիքից աշխատել է օգնել ընտանիքին։ Ընկերասեր էր, բոլորին հասնող, հարգող, հարազատների համար կյանքը չէր խնայի։

Երազանքները
Զինվորական դառնալ, տունը վերանորոգել, վատառողջ հորը օգնել, թև ու թիկունք լինել ընտանիքին։

Վերջին զրույցը
Շատ գոհ էր ծառայությունից։ Սսեպտեմբերին վիրավորվել էր, բայց վիրավոր գնացել էր մարտի դաշտ։

Վերջին հերոսական մարտը
2020 թ․ հոկտեմբերի 8-ին։ Վիրավորվել էր, երբ տեղափոխում էին հիվանդանոց, Գորիսի ճանապարհին մահացել էր։ Մարտի դաշտում շատ զինվորների է օգնել։