
Ծնվել է
1996 թ․ մարտի 30-ին Լոռու մարզի Կաթնաջուր գյուղում։
Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում
Մեքենաները, արհեստով զբաղվելը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ։ Դասընկեր ուներ, որի հետ շատ մտերիմ էր։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Սիրում են վերհիշել, թե ինչպես է Արտյոմը, 11 տարեկան հասակում, կարողացել վերանորոգել գյուղապետի մեքենան։ Ծառայության ժամանակ էլ է շարունակել մեքենաներ վերանորոգել։ Զորամասում մատուռ էր կառուցել, եվրոպատուհաններից լուսավոր խաչ էր պատրաստել։ Շատ աշխատասեր էր, ընտանիքին նվիրված։
Երազանքները
Աշխատել, տունը վերանորոգել։
Կարևոր փաստեր կամ սովորություններ
Շատ կենսուրախ էր, ժպտերես։ Փոքր քրոջն էր շատ սիրում։
Վերջին խոսքերը
Մարտի 17-ին․ «Չէ, մա՛, երկուսով նույն տեղը չենք աշխատի։ Լավ ա՝ տարբեր տեղից գումար գա մեր տուն»։
Վերջին հերոսական մարտը
2016 թ․ մարտի 17-ին, Մարտակերտում։ Զոհվել է դիպուկահարի կրակոցից։