hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Գեվորգ Վարդանյան
2016 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1996 թ․ օգոստոսի 19-ին Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։

Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում
Ավտոմեքենաները, հայրենիքին ծառայելը, ինչի համար կամավոր կերպով վերադարձել էր ՌԴ-ից և զինվորագրվել։ Հայերեն նոր բառեր սովորելը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Սիրած աղջկա, քրոջ հետ։ Մտերիմ էր նաև հոր հետ, ասես երկու եղբայր լինեին։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Ընկերասեր էր, ուշադիր, զինակից ընկենը ասում է, որ «վերջի շորը կհանի՝ կտա»։

Երազանքները
Տունը վերակառուցել։ Հայրիկին ասում էր․ «Պա՛ ջան, մի՛ մտածի, գնամ գամ, ես կաշխատեմ, կանեմ»։

Վերջին խոսքերը
Ապրիլի 3-ին զանգել էր քեռիին, ասել․ «Զանգի՛ մամային, ասա՛, որ ամեն ինչ լավ է, ես ողջ ու առողջ ետ կգամ»։

Վերջին հերոսական մարտը
2016 թ․ ապրիլի 2-ին, Թալիշի Ֆիզ դիրքում։ Թշնամու դիվերսիայի ժամանակ փրկել է ընկերոջ կյանքը։ Ասում էր, որ պետք է գնա տղաների մոտ, որպեսզի նրանց վիճակը թեթևացնի։