
Ծնվել է
2002 թվականի հունվարի 27-ին, Երևանում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Փոքր տարիքից զինվոր դառնալու ցանկությունը։ Կարդում էր Գարեգին Նժդեհի մասին, ցանկանում էր Վազգեն Սարգսյանի ռազմական ինստիտուտում սովորել։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Ընկերասեր, խաղաղասեր և ազնիվ էր։
Երազում էր
Զինվոր դառնալ, Վազգեն Սարգսյան ռազմական ինստիտուտում սովորել։
Յուրահատկություններ
Ազնիվ էր, նրբանկատ, տանն ամուր հիմք էր, միշտ հավատացնում էր, որ ամեն ինչ լավ է լինելու։
Սիրում էր
Գրել հայրենասիրական շարադրություններ և ակրոստիկոսներ, որոնցից մի քանիսը մրցանակներ էին ստացել։
Վերջին խոսքերն էր
Հոկտեմբերի 14-ին զանգել է մորը՝ ասելով. «Մամ, տատին ոնց ա, ամեն ինչ լավ ա, մամ, չեմ կարա խոսամ», և անջատել է։
Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թվականի հոկտեմբերի 17-ին՝ Ֆիզուլիում։