hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արամ Գյուլամիրյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2001 թ․ նոյեմբերի 6-ին Երևանում։

Ներքին ուժով տարբերվում էր
Երբ ինչ-որ բան արգելում էին, հարցնում էր․ «Ինչո՞ւ»։ Եթե չէր համոզվում, չէր ենթարկվում։

Անընդհատ որոնումների մեջ էր
Ուզում էր մեծ ու նշանակալի մի բան անել։ Շտապում էր։

Շփման ու արտահայտման մարդը
Բարի էր, հարգալից, հասուն\՝ հավասարը հավասարի պես զրուցում էր մեծերի հետ։ Ուներ իր ուրույն կարծիքը, դիրքորոշում, ինքնավստահություն ու ինքնարտահայտման ուժ։

Սեր դեպի հայրենիք
Ասում էր․ «Աշխարհի ամենալավ երկիրը Հայաստանն է… Հայաստանն իմ հարազատն է»։

Թուրքերին առաջխաղացման ոչ մի հնարավորություն չենք տալիս
Չհուսահատվեց, չընկճվեց, չվախեցավ զոհվելուց։

Վերջին զրույցը
Վերջին անգամ զանգել էր սիրելիին՝ Հասմիկին։ Զրույցը\՝ սովորականից երկար…

Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 10-ին։

Զոհվել է ԱԹՍ-ի հարվածից
Վիրավորներին դուրս բերելիս։