hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Վլադիմիր Մելքոնյան
2016 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1996 թ․ հունիսի 23-ին Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։

Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում
Ծառայությունը, ազատամարտիկ հոր ուղով անցնելը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ։ Ուներ սիրած աղջիկ։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Շատ բարի ու կամեցող էր, բոլորին հասնող, հայրենասեր։ Եթե փողոցում սոված մարդ տեսներ, տուն կգնար, ուտելիք կբերեր։ Անգամ եթե անհրաժեշտ լիներ, իր շորն էլ կտար։

Երազանքները
Ծառայությունից վերադառնալ, եղբոր հետ նույն օրը հարսանիք անել։ Վերակառուցել իրենց տունը, շարունակել հոր ուղին։

Ստեղծագործություններ
Գրել է բանաստեղծություններ հոր մասին, նկարում էր։

Վերջին խոսքերը
Հոկտեմբերի 31-ին․ «Մա՛մ ջան, երկու ամիս հետո կգամ, էլ չե՛ս աշխատի»։

Վերջին հերոսական մարտը
2016 թ․ ապրիլի 1-ին, Թալիշում՝ իր իսկ ղեկավարած դիրքում, որի ավագն էր։