hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Գարեգին Գալստյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1979 թ․ փետրվարի 9-ին Երևանում։

Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում
Զինվորական ծառայությունը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի հետ։ Ուներ մեկ աղջիկ և մեկ տղա։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Մարդասեր էր, մարդամոտ, հեշտ էր շփվում մարդկանց հետ, բառացիկ հայրենասեր։

Երազանքները
Իր երեխաները բարձրագույն կրթություն ստանան։

Կարևոր փաստեր կամ սովորություններ
2020-ին թ․ ավարտել է աշխատանքային գործուղումը և կամավոր մեկնել ճակատ՝ ունենալով հաշմանդամություն։

Ստեղծագործություններ
Գրում էր բանաստեղծություններ։

Վերջին խոսքերը
Վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 15-ին․ «Մա՛մ ջան, չմտածե՛ք, ամեն ինչ լավ ա, մենք հաղթելու ենք։ Ես ողջ ու առողջ եմ, ձեր հետ եմ միշտ»։

Վերջին հերոսական մարտը
2020 թ․ հոկտեմբերի 15-ին, Մեխակավանում, որտեղ պետք է իջներ դիրքից, բայց հրաժարվել է երիտասարդ ծառայակիցներին մենակ թողնել։ Զոհվել է ԱԹՍ-ի հարվածից։