hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Հրաչյա Գեվորգյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1983 թ․ նոյեմբերի 3-ին Կոտայքի մարզի Սոլակ գյուղում։

Անսասան նվիրում
Արցախում շինարար մեխանիզատոր էր։ Ասում էր․ «Իմ սարքած տները ռմբակոծում են, ես ո՞նց չգնամ»։ Այդպես էլ մեկնեց առաջնագիծ։

Ընտանիքի ջերմության մեջ
Ամուսնացած էր, ուներ երկու երեխա։ Ժամանակն անցկացնում էր ընտանիքի ու ընկերների շրջապատում։

Մարդկային պատկերը
Բոլորը նրան հիշում են որպես նվիրված, աշխատասեր, իդեալական մարդ։ Նրա բացակայությունն այսօր էլ ցավով են հիշում։

Երազանքների մասին
Ցանկանում էր իր երեխաներին հասցնել իրենց նպատակներին, ծնողներին աջակցել, ապրել արժանապատիվ կյանքով։

Վերջին խոսքերը
Պատերազմի օրերին ասում էր․ «Պապա ջա՛ն, բոյ ենք տվել, սաղին փռել ենք»։ Օգնում էր վիրավորնրին։ Զոհվածներին իր շորերով ծածկում էր։

Հերոսական ընթացքը
Իր խմբով 70 կմ քայլել էր մինչև Իշխանաձոր։ Հոկտեմբերի 18-ի գիշերը ԱԹՍ-ի հարվածից զոհվեց։