hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Դավիթ Հայրապետյան
2016 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1997 թ․ մայիսի 18-ին Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղում։

Նրան ոգեշնչում էր կամ ուրախացնում
Սպորտով զբաղվել, նախկինում զբաղվում էր ծանրամարտով։ Ոգեշնչված էր զինվորական ծառայությունից, ցանկանում էր ժամկետային ծառայությունից հետո շարունակել զինվորական ուղին։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Խելոք, զուսպ, դաստիարակված, կատակասեր,գաղտնապահ մարդ։

Երազանքները
Ընտանիք կազմել, երեխաներ ունենալ, հողամասը բարեկարգել։

Կարևոր փաստեր կամ սովորություններ
Ամեն հարցում յուրահատուկ էր, Աստծո կողմից նվիրված մարդ էր։

Վերջին խոսքերը
Ասել է․ «Գամ, կգա՛ք ինձ տեսնելու կամ պահոց կուղարկեք»։

Վերջին հերոսական մարտը
2016 թ․ ապրիլի 2-ին, Մատաղիսում։ Տանկի մեջ էր։ Հրամանատարը հրաման է տվել իջնելու, բայց մնացել է մենակ տանկի մեջ։