
Ծնվել է
2001 թ․ հունվարի 8-ին Արարատի մարզի Մխչյան գյուղում։
Մանկուց զբաղվում էր ըմբշամարտով
Հետո ընդունվել էր Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ՝ համատեղելով ուսումը զինվորական ծառայության հետ։
Ճաշակներն ու նախասիրությունները
Սիրում էր շփվել մարդկանց հետ։ Նրա համար կարևոր էին թե՛ ընկերները, թե՛ ընտանիքը։ Եղբոր հետ առանձնահատուկ կապվածություն ուներ։
Ներաշխարհը
Բոլորը նրան հիշում են որպես կատակասեր, մարդկային, պատրաստակամ տղա։ Նույնիսկ պատերազմի ժամանակ չէր թողնում, որ շրջապատի տրամադրությունը ընկնի։
Օգնել ծնողներին
Սա էր նրա ձգտումը։ Հոգալ իր ընտանիքի կարիքները։ Աշխատել, արժանավայել ապրել։
Չկար մեկը, որ նրան չսիրեր
Մարդամոտությունը նրա ուժն էր։ Սիրում էր ծառայությունը, հարգում էր պարտքը։ Բարեկամասեր էր։
Մարտի դաշտում
Հզոր հրետանավոր էր։ Վստահ ու անվախ՝ միշտ առաջ էր գնում։
Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 11-ին, Մարտունի 3-ում։ Շրջափակման մեջ էին ընկել։ Կապը կտրվել էր։ Բոլորը զոհվել էին։