hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Ստեփան Նիկոյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1985 թվականի սեպտեմբերի 30-ին, Երևանում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Մեքենաները, սիրում էր դրանց հետ աշխատել։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Շատ աշխույժ և «գժոտ» բնավորություն ուներ, ինչի համար բոլորը սիրում էին նրան։

Երազում էր
Նրա երազանքը կապված էր մեքենաների հետ՝ սիրած մեքենան իր մեծ նպատակն էր։

Յուրահատկություններ
Աշխույժ էր, միշտ իր ասածի տերն էր։

Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թվականի հոկտեմբերի 16-ին՝ Հադրութի Ֆիզուլի Ղարղաբազարում։

ID: 02049 Հովհաննես Բաքոյան Սամվելի

Ծնվել է
Մասիս քաղաքում 2001 թվականի օգոստոսի 21-ին։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Սպորտով զբաղվելը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների և ընտանիքի հետ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Հասնող, ընկերասեր էր։ Փոքր տարիքից աշխատում էր, օգնում էր։ Ռուսաստան գնալով՝ շարունակել է աշխատել։ Նրան դիմում էին «դոբռի»՝ բոլորը սիրում էին։

Երազում էր
Բանակից վերադառնալ, թատերական ուսումնարան ընդունվել, սպորտը շարունակել։

Յուրահատկություններ
Միշտ ծնողներին օգնում էր։

Վերջին խոսքերն էր
2020 թվականի նոյեմբերի 1-ին զանգել է մորը՝ ասելով. «Մամ ջան, բան չկա, մեզ մոտ ամեն ինչ լավ ա, հանկարծ չզանգեք, չվախենաք, կարող ա կապ չլինի»։

Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թվականի նոյեմբերի 3-ին՝ Մարտունի 2-ի Ճարտարի դիրքերում։