
Ծնվել է
1974 թ․ փետրվարի 3-ին Սյունիքի մարզի Շինուհայր գյուղում։
Չի հասցրել ավարտել տեխնիկումը
14 տարեկանից որպես կամավոր անդամագրվել է ազատամարտիկների ջոկատին և կռվել Մարտակերտում։
Մանկուց շատ է սիրել ավտոմատով խաղալ
«Զանգեզուր» ֆիլմից ոգեշնչված՝ ստացել է Մակիչ կեղծանունը։
Ընկերության մեջ առաջնորդ էր
Շատ չափորոշիչներ ինքն էր սահմանում։
Խաղաղության մարտիկ էր
Գնում էր պատերազմ՝ խաղաղության համար և զենքի մեջ ծաղիկ էր դնում։
Շփվող էր, անկեղծ, հավատարիմ
Ուժեղ կամք ուներ և անարդարությունը չէր հանդուրժում։
Օրինակելի հայր է եղել իր երեխաների համար
Օրինակելի տղա՝ ծնողների համար։
Վերջին մարտը
2016 թ․ ապրիլի 6, Թալիշ։