hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արամ Գրիգորյան
2014 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1971 թ․ փետրվարի 23-ին Թալինի շրջանի Վերին Բազմաբերդ գյուղում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Իր ընտանիքը և հայրենիքը։ Ամենամեծ ուրախությունը ապրել է, երբ որդի է ունեցել։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Իր ընկերների և ընտանիքի հետ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Նրան անվանում էին «Չեչին Ռուբո», «Երգող Ռուբո», խոսքը լսող և հարգող անձնավորություն էր։

Յուրահատկություններ
Շատ խստապահանջ և հայրենասեր մարդ էր։

Երազանքները
Երազել է որդի ունենալ, ինչը իրականացավ։ Մեծ երազանքներից էր նաև քաղաքում տուն ունենալը, որպեսզի իր դուստրը այնտեղ ապրի։ Կինը իրականացրեց այդ ցանկությունը։

Վերջին խոսքերը
«Երեխեքին լա՛վ կնայես, հայաթին ու գոմին ուշադի՛ր կլինես, մինչև գամ»։ Իսկ աղջկան ասել է․ «Գնալու եմ, թուրքի ականջը կտրեմ, բերե՛մ»։

Վերջին հերոսական մարտը
2014 թ․օգոստոսի 4-ին։ Վերջին անգամ եղել է «Շղթաներ» դիրքում։